Իշխանափոխության օրերին արագաչափ սարքից վարտիք կախած Անուշ Լալայանը լքել է Հայաստանը
Հասարակություն
Իշխանափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած և այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ջատագով Անուշ Լալայանը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Նիդերլանդներում:
Ոչ վաղ անցյալում «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Լալայանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսուհետ ապրելու է Ամստերդամում:
«Արդեն էլ ուժ չկար հանդուրժելու»,- մեկնաբանություններում գրել է նա:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Լալայանը հանդես էր գալիս հակաիշխանական գրառումներով` քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին:
«Կարող եք Նիկոլին, նախընտրական տեքստերը գրելուց առաջ, ուղղակի հիշեցնել, որ 3 տարի պետության ղեկին ոչ ես եմ եղել, ոչ Դոնլդ Դակը, ոչ Միկի Մկնիկը, ոչ էլ առավել ևս Դորիս ձկնիկը: Նա է իր սեփական ուժերով մսխել հեղափոխությունը, նա է տանուլ տվել պատերազմը, նա է իր թեթև ձեռքով Քոչարյանին բերել դարձրել իր համար առաջին հակառակորդ՝ չեզոքացնելով այլ հավանական ուժերի գոյությունը»,- նման գրառում էր կատարել նա՝ կից դնելով «վստահություն մսխողը» հեշթեգը։
Հիշեցնենք, որ Անուշ Լալայանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո պաշտոն էր ստացել Սփյուռքի նախարարությունում՝ նշանակվելով այն ժամանակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի օգնական, ապա՝ տեղափոխվել «Հայաստան-Սփյուռք» ՊՈԱԿ: Սակայն գրեթե մեկ տարի անց ազատվել էր աշխատանքից՝ հաստիքը կրճատելու պատճառով։
Հիշեցնենք, որ նա 2018-ի ապրիլի 6-ին իրականացրել էր ակցիա։ Նա Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից վարտիք էր կախել, որի հաջորդ օրն` առավոտյան, ոստիկանության աշխատակիցներն այցելել էին նրանց բնակարան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)