Ուկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրա Ամանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է Ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին «Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոց Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը Իրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ 24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարով 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով

ԱՄՆ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի եւ հանրապետական Քրիս Սմիթի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը նշել է, որ իրենք 2018 թվականից ի վեր առանձնակի ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու այդ բարեփոխումներին:

Հանդիպմանը քննարկվել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերների խնդրանքով Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի սահմանային անվտանգության, հետպատերազմյան հումանիտար խնդիրների լուծման եւ Ադրբեջանում պահվող պատանդների հայրենադարձման հարցերին: Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը եւ մասնավորապես իրենց հանձնաժողովը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով եւ կարծում է, որ նրանք պետք է անհապաղ հայրենիք վերադարձվեն: Հանձնաժողովի նախագահը հանդիպմանը շեշտել է, որ չափազանց կարեւոր է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը եւ խնդրի տեւական կարգավորմանը: Միացյալ Նահանգները մեծապես կնպաստի դրան՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ շեշտելով այդ հարցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերակատարությունը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին բարձր գնահատանքի համար՝ ներկաները եւս մեկ անգամ շեշտել են, որ այն իսկապես շարունակական աշխատանքի արդյունք է եղել:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ եւ փոխադարձ այցելություններ: ԱԺ նախագահը հրավիրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ու անդամներին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին եւ ժողովրդավարական ձեռքբերումներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա
Ամենադիտված