Հնդկաստանում հարբած քահանան այծի փոխարեն պատահաբար տղամարդու է մորթել (լուսանկար)
ԱյլՀնդկաստանում հարբած քահանան այծի զոհաբերության ժամանակ տղամարդ է սպանել, հայտնում է Daily Mail-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ զոհաբերությունը եղել է Սանկրանտիի տոնի շրջանակներում։ Քահանան պետք է կեսգիշերին մոտ դանակով կտրեր այծի գլուխը, սակայն վրիպել է և պատահաբար կտրել կենդանուն բռնած մեկ այլ տղամարդու կոկորդը։
Հաղորդվում է, որ տուժածը ծանր արյունահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները փորձել են փրկել վիրավորի կյանքը, սակայն չեն կարողացել՝ մի քանի ժամ անց տղամարդը մահացել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քահանան ձերբակալվել է։
Դեռ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել քահանայի դեմ։ Ոստիկանությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը, ինքը՝ ձերբակալվածը, նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։