Բուզովայի մայրը պատմել է դստեր պլաստիկ վիրահատության մասին ճշմարտությունը
ԱյլՌուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի մայրը՝ Իրինան, բացահայտել է դստեր պլաստիկ վիրահատության մասին ճշմարտությունը։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։
Իրինայի խոսքով՝ աստղի արտաքինի մասին կարող է դատել միան այն մարդը, ով անձամբ է տեսնում նրան: Մշտական զբաղվածության պատճառով Օլգան ստիպված է պարբերաբար դիմահարդարվել, ինչը խանգարում է նրան պահպանել կատարյալ մաշկը։
«Բնականաբար, նա խնդիրներ ունի, որոնք լուծում է կոսմետոլոգի հետ։ Բայց նա ոչ մի վիրահատություն չի տարել։ Այո, և մեր կոսմետոլոգները շատ լավ են աշխատում աստղերի հետ։ Ավելի լավ է հաճախորդից 20 տարի գումար քաշել պրոցեդուրաների համար, քան մեկ անգամ պոկել նրանից»,- ասել է Բուզովայի մայրը:
Իրինան ընդգծել է, որ իր 36-ամյա դուստրը տեղյակ է իր բոլոր թերությունների, ինչպես նաև հաջող ու ոչ այնքան հաջող ռակուրսների մասին։ Բուզովայի մոր խոսքով՝ երբ Օլգան հայտարարում է, թե ինքը հմայիչ է, «ուղղակի կատակում է»։