Վրաստանի ածխահանքերից մեկում պայթյուն է որոտացել․ կա զոհ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Վրաստանի Տկիբուլի (Իմերեթի շրջան) ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են։ Այս մասին երկուշաբթի հայտնել է վրացական Ռուսթավի-2 հեռուստաալիքը։
«Տեղեկություն ստացանք, որ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով՝ տուժել է ինը մարդ, մեկի վնասվածքները շատ ծանր են եղել, ինչի պատճառով՝ նա մահացել է մեր աչքի առաջ։ Պայթյունից տուժել են հանքափորները»,-ասել է Տկիբուլիի քաղաքապետ Դավիթ Չերքեզիշվիլին։
Բոլոր տուժածներն արդեն հասցվել են Թբիլիսի։ Նրանք ունեն տարբեր ծանրության այրվածքներ: Ողբերգության պատճառները կպարզի հետաքննությունը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ