«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը բարդ երկընտրանքի առջեւ է կանգնած
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը բարդ երկընտրանքի առաջ է կանգնած՝ առաջադրե՞լ ՀՀ նախագահի թեկնածու՝ իմանալով, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ընտրի նրան, թե՞ չառաջադրել` նույն հիմնավորմամբ եւ բացելով քննադատությունների դաշտ, որ այդ տրամաբանությամբ խորհրդարանում գտնվելն անիմաստ է դառնում։
«Պատիվ ունեմ» խմբակցությունում կարծես որոշել են, որ, անկախ ամեն ինչից, իրենք թեկնածու չեն առաջադրի, սակայն եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի, կսատարեն ընդդիմադիր թեկնածուին։ Թեպետ ՀՀԿ-ում օրերս քննարկել են Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս չի համաձայնել եւ խորհուրդ է տվել չմտնել մի դաշտ, որտեղ նախապես պարզ է գործընթացի ելքը։ Իսկ «Հայաստան» դաշինքում վերջնական որոշում դեռեւս չունեն»: