«Փաստ». Ղազինյանի գրառումների հանդեպ՝ հատուկ «ուշադրություն»․
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկություններ շրջանառվեցին, որ իրավապահ համակարգում ինչոր գործընթացներ են գնում՝ կապված ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումների հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «խոշորացույցի տակ» ուսումնասիրվում են բոլոր ընդդիմադիրների և ընդհանրապես ընդդիմադիր հայացք ունեցողների գրառումները, սակայն վերջին օրերի այս առանձնահատուկ «ուշադրությունը» Ղազինյանի հանդեպ ուղղորդված է «ամենավերևից»:
Բանն այն է, որ ԱԺ-կառավարություն վերջին մի քանի հարցուպատասխանի ժամանակ Արթուր Ղազինյանն իր հարցերով ու գնահատականներով ծանրագույն վիճակում է դրել Նիկոլ Փաշինյանին, ինչից, կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս նյարդերը տեղի են տվել, և նա զայրացած ցուցում է տվել կալանավորել Ղազինյանին: Բայց քանի որ իրավապահները ոչ մի հիմք չունեն, ստիպված դիմել են իրենց սիրելի մեթոդին ու սկսել են բառ առ բառ ուսումնասիրել նրա գրառումները, որպեսզի կարողանան վիրավորանք պարունակող որևէ բան գտնել և դրա հիման վրա քրեական գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել»: