Նախկին բանկիրն իրեն վերածել է անսեռ սողունի
Ժամանց
Ամերիկացի նախկին բանկիրը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել իրեն սողունի վերածելու համար, գրում է LADBible-ը։
Ինքը` 60-ամյա Ռիչարդ Էրնանդեսն, ասել է, որ մոտ 60 հազար դոլար է ծախսել մարմնի մոդիֆիկացիայի վրա։ Տղամարդը մարմինը ծածկել է դաջվածքներով ու պիրսինգներով, մի քանի պլաստիկ վիրահատություններ է արել, սակայն չի ծրագրում դրանով կանգ առնել։
Ռիչարդի խոսքով՝ ինքը պատրաստվում է հեռացնել իր առնանդամն ու ատամները՝ իր սողունային կերպարանափոխությունն ավարտելու համար։
«Նախորդ կյանքում ես բանկի փոխնախագահ էի։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ մոդիֆիկացված մարդիկ նույնքան խելացի են, բարի և սիրող, ինչպես մյուս բոլորը»,- ասել է Ռիչարդը:
Էրնանդեսը նաև ասել է, որ իրեն փոխելու գաղափարն իր մոտ ծագել է 1997 թվականին, երբ իր մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել։
«Ես կարծում էի, որ մահանալու եմ, ուստի սկսեցի մոդիֆիկացիան: Դա մրցավազք էր ժամանակի դեմ։ Իմ նպատակն է կոտրել գենդերային երկուականությունը և ոգեշնչել այլ մարդկանց»,- մեկնաբանել է նա։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ