Իրեն գայլ համարող տրանսգենդեր կինը բողոքել է չհասկացված լինելուց
Ժամանց
Ամերիկյան Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի տրանսգենդեր բնակչուհին, ով ներկայանում է որպես գայլ, բողոքել է մարդկանց կողմից չհասկացված լինելուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
27-ամյա Նայա Օկամին իրեն համարում է բրիտանական Կոլումբիայի գայլ և հավատում, որ ինքը կենդանու հոգի ունի, այլ ոչ թե մարդու:
Նա սկսել է իրեն որպես կենդանի ճանաչել փոքր տարիքից: Ամերիկուհին սկսել է ուսումնասիրել գայլերին ու անընդհատ երազել դրանցից մեկի վերածվելու մասին։ «Այդ ժամանակ ես երազում էի գայլ լինել, անընդհատ երազում էի դրա մասին: Որոշ երազներում դիտորդ էի, որոշ երազներում ինձ գայլի պես էի պահում»,- պատմել է կինը: Օկամին առաջին անգամ սոցցանցերում հայտնի դարձավ որպես տրանսգենդեր: Երկու տարի անց նա բաժանորդներին ասաց, որ պաշտոնապես փոխել է իր սեռը՝ դառնալով իգական: Թեպետ երբեմն հաչում է ու գայլի պես ոռնում, կինը պնդում է, որ ֆիզիկապես մարդ է և լուրջ աշխատանք ունի, թեև հոգեպես իրեն կենդանի է զգում։
Նա աշխատում է որպես ոչ առևտրային կազմակերպության հետաքննիչ, բայց երբեմն գնում է անտառ՝ իր կենդանական էության հետ կապը պահպանելու համար: Նրա գայլի էությունն առօրյա կյանքում արտահայտվում է առօրյա գործերը հոգևոր առաքելությունների հետ համատեղելու փորձերով: «Օրինակ, ես հետաքննություն եմ անցկացնում ստրկավաճառության և մանկապղծության վերաբերյալ և հաճախ կատակում եմ, որ ես գայլ եմ, որը որս է անում», - բացատրել է նա:
«Կարծում եմ՝ շատերի մոտ թյուր կարծիք կա, որ ես ֆիզիկապես ինձ գայլ եմ համարում, բայց ակնհայտ է, որ դա այդպես չէ: Ես լուրջ աշխատանք ունեմ, վճարում եմ հաշիվներ, հարկեր, իսկ այս կերպ հոգեպես արտահայտվում եմ»,- ընդգծել է ամերիկուհին։
Օկամին պատմել է, որ ուսանողական տարիներին իրեն շատ ավելի արտահայտիչ է պահել՝ ոռնում էր և գայլի այլ ձայներ հանում։ Այժմ նա իրեն ավելի զուսպ է պահում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ