Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը «դըմբ֊դըմբ֊հու»-ն ապահովող թմբուկահար Դավիթ Արղամանյանն է
ՏեսանյութերԵրեւանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ փետրվարի 2-ին, դատավոր Դավիթ Արղամանյանը քննելու է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Այս միջնորդության քննությունը Դավիթ Արղամանյանին մակագրվելը փաստաբանական համայնքի մոտ քննադատությունների ալիք է բարձրացրել։
Դավիթ Արղամանյանը նոր ձեւավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։
Պետք է նշել, որ Դավիթ Արղամանյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Մեկ տարի անց նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետեւ՝ դատավոր։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից