Ավստրիայի արտգործնախարարը շրջանցեց Բաքվում գերության մեջ գտնվող հայերի մասին հարցը (տեսանյութ)
Քաղաքական«Միջազգային հանրությունը չի կարող նենգափոխել կողմերի քաղաքական կամքը». Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսին հայտարարեց Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը:
Ավստրիացի նախարարին հարցրեցին Ադրբեջանի ագրեսիայից բխող հումանիտար խնդիրների լուծման, առաջին հերթին Բաքվում գերության մեջ գտնվող հայերի եւ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաեւ հումանիտար խնդիրների լուծման գործում միջազգային հանրության դերի մասին:
Անտեսելով ուղիղ տրված հարցը՝ նախարարը սկսեց դատողություններ անել կողմերի քաղաքական կամքի մասին։ Վերահաստատելով Ավստրիայի եւ ԵՄ-ի դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ շրջանակներում, նախարարն ասաց, որ միջազգային հանրությունը չի կարող նենգափոխել կողմերի քաղաքական կամքը։ Նրա խոսքով՝ Երեւանն ու Բաքուն պետք է իրենց կամքը դրսեւորեն։
«Վերքը դեռ բաց է։ Դուք նշեցիք հարցեր՝ կարգավիճակ, սահմաններ, այլ բաց հարցեր։ Բայց, ինչպես ասացի, ճիշտ ուղղությամբ քայլերի նշաններ կան»,- կարծում է նախարարը։
«Մենք պատրաստ ենք օգնել։ Բայց դուք պետք է պատրաստ լինեք ընդունելու մեր օգնությունը: Մենք՝ որպես միջազգային հանրություն, կարող ենք միայն նպաստել։ Ես ճիշտ ուղղությամբ գնալու պատրաստակամություն եմ տեսնում։ Բայց կողմերից քաջություն է պահանջվում»,- կարծում է Ավստրիայի արտգործնախարարը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ