Բրիտանուհին հայտարարել է մետատիեզերքում բռնաբարության մասին
Ժամանց
Բրիտանացի Նինա Ջեյն Պատելը հայտարարել է սեռական ոտնձգությունների և վիրտուալ բռնության մասին Horizon Worlds մետատիեզերքում, որը պատկանում է Մարկ Ցուկերբերգին։ Այս մասին հայտնում է Media պորտալը։
Կնոջ խոսքով՝ ինքը չի հասցրել միացնել անվտանգության ռեժիմը մետատիեզերք մուտք գործելու ժամանակ և այլ օգտատերերի կողմից ենթարկվել է բանավոր ու սեռական ոտնձգությունների։
Պատելը հայտարարել է, որ իրենք «իրականում բռնաբարել են իր ավատարին» և բազմաթիվ նկարներ են արել։
«Միանալուց հետո 60 վայրկյանի ընթացքում ինձ ենթարկեցին բանավոր և սեռական ոտնձգությունների: 3-4 տղամարդ ավատար, տղամարդու ձայնով, ըստ էության, բայց «բռնաբարեցին» իմ ավատարին և լուսանկարեցին: Երբ ես փորձեցի հեռանալ, նրանք բղավեցին. «Մի ձևացրու, թե քեզ դուր չեկավ»,- ասել է Պատելը։
Դրանից հետո նա անջատել է համացանցը։
Նշենք, որ հարթակը գործարկվել է անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ