«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

Միջազգային կառույցներից պահանջում ենք արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին. «Հայրենիք»

Քաղաքական

ՀՀ դատական իշխանության անկախության պաշտպանությունը երկրի ներքին անվտագության ապահովման գործում բացարձակ առաջնահերթություն է, հայտարարել է «Հայրենիք» կուսակցությունը։

«Այս օրերին իշխանության լկտի և հակաօրինական քայլերը՝ միտված դատական իշխանության վերջնական ոչնչացմանը, հասել են աննախադեպ ծավալների:

Օրեր առաջ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելուց անմիջապես հետո Գլխավոր դատախազը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին որոշումը կայացրած դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս կալանավորելու միջնորդությամբ:

ԲԴԽ-ն, հնազանդվելով իշխանության հիվանդագին և կործանարար քմահաճույքներին՝ բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը: Այս հարցով իր մտահոգությունը հրապարակային կերպով արդեն իսկ հնչեցրել է Դատավորների միությունը:

Այսօր արդեն Վարչական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ Դանիել Դանիելյանի նկատմամբ Արդարադատության նախարարի հերթական տխրահռչակ կարգապահական վարույթի հարուցումը որակելով որպես ճնշման փորձ:

Կարգապահական վարույթը հարուցվել է Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո, նույն կուսակցության նախագահի, արդեն սովորական դարձած իշխանահաճո դիմումի հիման վրա: Այսպես կոչված, «առիթն» այն է, որ եզրափակիչ դատական ակտը նիստում հնչեցվել է, ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի, այլ՝ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից:

Նկարագրվածը պետության հիմքերը խարխլող պատուհաս իշխանությունների կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումների և իրավական ամենաթողության մի փոքր մասն է կազմում:

Արձանագրում ենք, որ քաղաքական մեծամասնության կողմից դատական իշխանության անկախության կազմաքանդման ծրագրի վերջնական իրագործումը հանգեցնելու է երկրի ներքին կայունության, իրավական անվտանգության խաթարմանը, և որպես հետևանք՝ Հայաստանի «ադրբեջանացմանը», ինչն էլ կունենա անդառնալի հետևանքներ:

Դատական իշխանությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության վերջին ինստիտուցիոնալ հենարանն է:

ՀՀ դատական իշխանության անկախության պաշտպանությունը երկրի ներքին անվտագության ապահովման գործում բացարձակ առաջնահերթություն է:

Անկախ քաղաքական հայացքներից կամ այլ տարբերություններից, դատական իշխանության անկախության ապահովումը, այն էլ իրավական պետության բացակայության պայմաններում՝ բոլորիս և յուրաքանչյուրիս պարտականությունն է:

Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին՝ լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին,դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց:

Միջազգային կառույցներից պահանջում ենք իրենց տրված մանդատներին համապատասխան արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին»,- նշված է «Հայրենիք» կուսակցության հայտարարությունում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՓարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումըՌուսական «Դրոնլոկը» FPV դրոնները կհայտնաբերի մինչև 2 կմ հեռավորությունիցՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցելՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներումՏավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՊուշկինի փողոցում հրդեհ է բռնկվելԱնապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողությունՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին«Татнефть»-ը մեկնաբանել է բենզալցակայաններում գների բարձրացման մասին տեղեկություններըԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀՀ նախկին վարչապետը Հայաստանի դերը Ռուսաստանի համար համեմատել է Հորմուզի նեղուցի հետԱգաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակներըՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՀպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա ԾառուկյանԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանը
Ամենադիտված