Սատանիստներն սկսել են մարդկային մնացորդներ գողանալ գերեզմանատնից
ԱյլԱվստրալիայի Մելբուրն քաղաքում անհայտ անձինք սկսել են փորել թաղման վայրերը և գողանալ մահացածների աճյունները։ Այս մասին հայտնում է Vice-ը։
Իրավապահ մարմիններն արձանագրել են գերեզմանների պղծման երկու դեպք, որոնք տեղի են ունեցել հունվարի 28-ի գիշերը և փետրվարի 1-ի գիշերը Ֆութսքրեյի գերեզմանատանը։ Երկու դեպքում էլ հարձակվողները մտել են գերեզմանատներ, բացել դագաղներն ու գողացել մարդկային մասունքները։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ մարդկանց գլուխներ են գողացել, սակայն ոստիկանությունը դա պաշտոնապես չի հաստատել։
Քննիչները հանցագործության վայրերում հայտնաբերել են մոմեր, խաչելություններ և նամակներ՝ ուղղված սատանային։ Սա թույլ է տվել նրանց ենթադրել, որ վանդալները պատկանում են սատանիստների աղանդին: «Հանցագործությունն այնքան անսովոր է, որ նախքան հանցագործներին ձերբակալելը շատ դժվար կլինի խոսել նրանց դրդապատճառների մասին», - լրագրողներին ասել է տեսուչ Բեն Ջարմանը: Նա նաև ասել է, որ դամբարաններ ներխուժելու համար անհրաժեշտ է հատուկ սարքավորում, որն ըստ երևույթին ունեցել են գերեզմանները թալանողները։
Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել, որ անհայտ անձինք փորձել են քանդել ևս երկու գերեզման. երկուսն էլ վնասված են եղել։ Ֆութսքրեյի գերեզմանատանն այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում, տեղադրվել են տեսախցիկներ, և ոստիկանությունը պարբերաբար պարեկում է տարածքը:
Գերեզմանների ոչնչացման մասին Ավստրալիայի օրենքների համաձայն՝ հանցագործները կարող են մինչև 5 տարի բանտարկվել: Ոստիկանությունը դեպքի հավանական վկաներին հորդորում է կապ հաստատել։