Ավստրալացի կինն իր տանը հսկայական սարդ է պահում
ԱյլԱվստրալիայի բնակչուհու տուն էր մտել հսկայական սարդ, որը մնացել է այդտեղ ապրելու, գրում է Gazeta-ն՝ հղում անելով The Dodo պարբերականին: Ինքը՝ կինը դեմ չէ այդպիսի հարեւանությանն ու ուրախ է, որ այժմ ունի «ընտանի կենդանի»:
Ինչպես պատմել է Անեթ Գրեյը, սարդն իր տուն է մտել դեռեւս նախորդ տարի՝ զարմացնելով իր տպավորիչ չափերով: Ընդ որում՝ կնոջը դա չի վախեցրել, ընդհակառակը, նա ուրախ էր հյուրին՝ տալով դրան Շարլոտա անունը:
Շարլոտան որսորդ սարդ է, որը կարող է հասնել տպավորիչ չափերի, սակայն մարդու համար այդ տեսակը վտանգավոր չէ:
«Մենք հետեւել ենք՝ ինչպես է սարդը մեծացել այս տարի: Այն մեզ բոլորովին չի անհանգստացնում, ինչպես նաեւ ուտում է բոլոր բզեզներին»,-պատմել է Ջեյքը՝ Անեթի որդին:
Եւ եթե Անեթը եւ որդին հավանել են սարդին, ապա ընտանիքի ընկերներն այդպիսի «ընտանի կենդանուն» չեն ընդունում եւ փորձում են հազվադեպ այցելել նրանց տուն: Ծանոթներից մի քանիսն առաջարկել է ավստրալացի կնոջն անգամ այրել տունը, սակայն կինը չի պատրաստվում քշել Շարլոտային: