BBC-ի աշխատակցուհուն բռնաբարել են խոհարարական շոուի նկարահանման հրապարակում
ԱյլBBC-ի աշխատակցուհի Սթեյսի Դուլին հայտնել է, որ իրեն բռնաբարել են Լոնդոնում Hungry For It խոհարարական շոուի նկարահանումների ժամանակ, հայտնում է The Sun-ը։
Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն դրա մասին իմացել են միայն հիմա։ Ըստ The Sun-ի աղբյուրի՝ մի տղամարդ ներխուժել է սենյակ, որտեղ գտնվում էր Դուլին և հարձակվել նրա վրա։
Լոնդոնի ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետաքննությունը շարունակվում է, սակայն մինչ այժմ կասկածյալը ձերբակալված չէ։
BBC-ն վստահեցրել է, որ տուժածն անհրաժեշտ օգնություն է ստանում։