Երևանում 31-ամյա մոտոցիկլավարը Kawasaki մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը՝ իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան - Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ