Մակրոնը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի հետ երկխոսության միջազգային իրավիճակը կարգավորելն անհնար է
ԱշխարհԱռանց Ռուսաստանի հետ երկխոսության միջազգային իրավիճակը կարգավորումն անհնար է։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ։
«Վերջին ժամանակաշրջանը հաստատել է, որ եթե մենք հրաժարվում ենք երկխոսությունից, իսկ այդպիսին էր եվրոպացիների ընտրությունը, երբ մենք կանցլեր Մերկելի հետ առաջարկում էինք անցկացնել ԵՄ - Ռուսաստան գագաթաժողովը, ապա անհնար է կարգավորել որեւէ հակամարտություն», - ասել Է Մակրոնը փարիզյան le Journal du Dimanche շաբաթաթերթին տված հարցազրույցում:
«Չէ որ այդ դեպքում մենք ուրիշներին թույլ ենք տալիս խոսել մեր անունից և չենք կարող այլևս աջակցել մեր հավաքական անվտանգությանը», - նշել է նա: Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նա ընդգծել է, որ «այժմ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը երկխոսության միջոցով՝ զինված հակամարտությունից խուսափելու համար»: