Գյումրիում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 8-ին, գիշերը՝ ժամը 03:55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz W140» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 2001 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 04:39-ին:
Այրվել են ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և արտաքին մասը (մասնակի)։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ