ՀՀ-ում ուժային կառույցները դարձել են բութ գործիք Նիկոլի բռնապետությունը Հայաստանում հաստատելու համար. Սաղաթելյան
Քաղաքական
«Դատարանում փաստաբանները շատ հստակ մանրակրկիտ տվեցին այն բոլոր հիմնավորումները, որ Առուշ Առուշանյանին կալանքի տակ պահելը որևէ հիմնավորում չունի». Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինիքի պատգամավոր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Փաստաբանները շատ հանգամանալից ներկայացրեցին, նաև գրավի առաջարկն արեցին, այստեղ մնում է դատավորը կենթարկվի հերթական ճնշումներին, թե ոչ, կիրականացնի արդարադատություն թե ոչ: Այդ ակնկալիքը միշտ կա, բայց այս վերջին օրերի իրադարձություններն արդեն ակնհայտ են դարձնում՝ Հայաստանում դատարաններն առհասարակ ուժային կառույցները դարձել են բութ գործիք Նիկոլի բռնապետությունը Հայաստանում հաստատելու համար։ Այսինքն այսօր անկախ դատավորներին դատում են միայն նրա համար, որ իրենք ընդդիմադիրներին ապօրինի չեն դատում: Սա խայտառակություն է, և միջազգային հանրությունը, իրավապաշտպան կազմակերպությունները լուռ հետևում են այս իրավական խայտառակությանը, բնականաբար մենք մեր բոլոր ուժերով, հնարավորություններով պայքարելու ենք այս ամեն ինչի դեմ, քանի որ սա վերջնական տանելու է մեր երկրի կործանմանը, պետականության կորստին և այս ընթացքը վերջնական կնիք դնելու քայլ է»,- ասում է Սաղաթելյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ