Դեմբելեն ավարտել է կարիերան
Սպորտ
Բելգիայի հավաքականի, «Տոտենհեմի» և այլ ակումբների նախկին կիսապաշտպան Մուսա Դեմբելեն ավարտել է կարիերան։ Այս մասին հայտնում է Het Laatste Nieuws-ը։
Ֆուտբոլիստը որոշում է կայացրել հեռանալու ֆուտբոլից 34 տարեկանում։ Նա մտադիր է ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին։
Նրա վերջին ակումբը չինական «Գուանչժոու Ֆուլին» էր, որի կազմում նա խաղացել է 2019-2021 թվականներին։ Նա նաև ավելի քան 200 հանդիպում է անցկացրել «Տոտենհեմի» կազմում։
Նշենք, որ Դեմբելեն Բելգիայի հավաքականի կազմում նվաճել է ԱԱ-2018-ի բրոնզե մեդալը։ Նա ազգային հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 82 խաղ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում