Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները ԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համար Ինչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել Ուկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվոր Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջ Օրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչից Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ Ինչ է տեղի ունեցել Արսեն Գևորգյանի խցում․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում 2027-ին կավելանան ստանդարտ հարկային նվազեցումն ու երեխայի հարկային վարկը Աստղագուշակ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին նոյեմբերի 11-ին Թրամփը EEOC-ի թափուր պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախարարության պաշտոնյայի 

Շվեյցարական գաղտնիքներ. Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել Credit Suisse բանկում ունեցած գումարը․ Հետք

Քաղաքական

SuisseSecrets-ը միջազգային լրագրողական հետաքննություն է՝ հիմնված  բանկային հաշիվների մասին տվյալների արտահոսքի վրա, գրել է Հետք-ը։

Այդ տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը։ Թերթն այդ տեղեկատվությունը փոխանցել է OCCRP-ի և 47 այլ մեդիա գործընկերների՝ աշխարհի տարբեր վայրերից։

Արտահոսած տեղեկատվությունը վերաբերվում է մոտ 30 հազար անձի և ավելի քան 18 հազար բանկային հաշիվների։ Այս հաշիվները բացվել են սկսած 1940-ականներից մինչև վերջին տասնամյակը, դրանցում ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 100 միլիարդ դոլար:

Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվն արտահոսած տեղեկատվության մեջ հասնում է մոտ 500-ի, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400-ի։ Այս մարդկանց թվում են ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և իր ընտանիքի անդամները։ 

Այսպես, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ: Այս հաշիվը գործել է 2006 թ.-ից և բանկի կողմից սպասարկվել է մինչև 2016 թ.-ը։

Շվեյցարական բանկում հաշիվ ունենալը հանցագործություն չէ, սակայն նախագահն այդ հաշվին ունեցած դրամական միջոցները չէր հայտարարագրել։ 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին անակնկալ հրաժարական տվեց։ Հրաժարականին նախորդող օրերին մենք Արմեն Սարգսյանին նրա՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության մասին հարցումներ էինք ուղարկել, մեր համոզմամբ հենց այդ պատմությունն է դարձել նրա հրաժարականի պատճառը։

2013-ի սեպտեմբերի 27-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան։ Նշանակման պահից նա, ըստ օրենքի, դարձել է հայտարարատու անձ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը վերլուծելուց պարզ է դառնում, որ վերը նշված դրամական միջոցները նախկին նախագահը չի ներկայացրել ո՛չ իր պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2013), ո’չ 2014, 2015, 2016 թվականների տարեկան հայտարարագրերում։

Ըստ այդ ժամանակ գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի (ընդունված 26.05.2011 թ.-ին) և Կառավարության 15 դեկտեմբերի 2011 թ.-ի N1819-Ն որոշման, նա հայտարարագրել է 8 մլն եվրո։ Հետագայում նրա տարեկան հայտարարագրերում այս 8 մլն եվրոն գնալով նվազել է։

«Հետքը»՝ իր միջազգային գործընկերների հետ հարցումով դիմել է Արմեն Սարգսյանին։ Մասնավորապես, նրան խնդրել էինք մեկնաբանել, թե որն է այս գումարի ծագման աղբյուրը, և ինչու Սարգսյանը չի հայտարարագրել այն։ 

Արմեն Սարգսյանից ստացել ենք խուսանավող պատասխան։ Սարգսյանի կարծիքով, այն հանգամանքը, որ մեր ձեռքի տակ է հայտնվել նրա բանկային հաշվի մասին տեղեկատվությունը, ըստ էության, ապօրինի է, որ դա «անձնական կյանքի գաղտնիության խախտում է... և չկա որևէ հանրային շահ, որը երաշխավորում է նման անօրինական գործունեությունը»։

Համարելով, որ հարցումներն անտեղի են, այնուամենայնիվ, Սարգսյանը որոշել է պատասխանել մեր հարցերին և պարզաբանում է ներկայացրել։ 

Իր պարզաբանման մեջ Սարգսյանը նշում է, որ այդ տարիներին որպես դեսպան ծառայել է pro-bono (անվճար) հիմունքներով և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան կայացման համար նույնիսկ գումար է ծախսել սեփական գրպանից։ 

«Հստակ չէր, որ կանոնները, որոնք պարտավորեցնում են պաշտոնյաներին հայտարարագրել իրենց եկամուտները, կիրառելի էին նման հանգամանքներում, ըստ էության, այլ անձինք, որոնք նույնպես ծառայել են pro bono հիմունքներով, որևէ հայտարարագիր չեն ներկայացրել»,-նշել է Սարգսյանը՝ բերելով Շառլ Ազնավուրի օրինակը։ Չնայած սրան, Սարգսյանը որոշել է հայտարարագրեր ներկայացնել։ 

«Այն ժամանակ հայտարարագրերն էլեկտրոնային չէին և չէին պարտավորեցնում հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն իմ կանխիկ գումարները, որոնք ես ամեն տարի հայտարարագրում էի»,-նշել է Սարգսյանը։

Նյութն ամբողջությամբ՝ hetq.am-ում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինԴավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համարԻնչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվելՈւկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվորՈւկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջՕրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչիցԲերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԻնչ է տեղի ունեցել Արսեն Գևորգյանի խցում․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ-ում 2027-ին կավելանան ստանդարտ հարկային նվազեցումն ու երեխայի հարկային վարկըԱստղագուշակ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին նոյեմբերի 11-ինԹրամփը EEOC-ի թափուր պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախարարության պաշտոնյայիՄիրզոյանը և Վիլլե Տավիոն քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԹրամփի վարչակազմը մտադիր է շարունակել Տեխասում սահմանային պատի կառուցումը՝ չնայած դատարանի որոշմանըԲիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համարԻրանը ահաբեկչական է հայտարարել Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերըՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են ՀՀ-Չեռնոգորիա հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր Թունյանը՝ Խաչատրյանին․ Մի բառով կարող եք ամբողջ ասվածի իմաստը փոխելԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադում լեհական հետախուզական ցանց բացահայտելու մասին300հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու ՀայաստանԻսպանիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաստուդիա ուղիղ հեռարձակման ժամանակՓաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղերՍննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենքՊուտինն ու Լուկաշենկոն Աբու Դաբիում քննարկել են եռակողմ բանակցություններըԹիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներՌուսաստանի պատվիրակությունը ԱՄԷ-ում բանակցությունների վայր է ժամանել Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններիցՄահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. ՕրբելյանԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դիԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՇնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունըԻրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԻսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումԲեսենթը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական ​​բանականության վերաբերյալ նոր երկխոսության մեկնարկի մասին Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել
Ամենադիտված