Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Բելառուսին․ Լուկաշենկո
ԱշխարհՈւկրաինայի իշխանությունները նախատեսում էին հարվածներ հասցնել ոչ միայն Դոնբասի, այլև Բելառուսի ուղղությամբ։ Այս մասին մարտի 11-ին հայտարարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
«Ուկրաինան պատրաստվում էր հարվածել Բելառուսին»,֊ասել է Լուկաշենկոն։