Երբ կկարգավորվի իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկովը պատասխանել է
ԱշխարհՈւրբաթ օրը, մամուլի ասուլիսի ժամանակ, Պեսկովին, լրագրողների բնորոշմամբ, «հիմար թվացող» հարց է տրվել, այն է՝ երբ կկարգավորվի Ուկրաինայում իրավիճակը, գրում է Ռիա Նովոստին։
«Հարցը բացարձակապես հիմար չէ, դա, ինչպես ասում են, հարցերի հարցն է՝ ճիշտ է և տրամաբանական: Հավանաբար կհամաձայնեք, որ ինչպես բազմիցս ասել է նախագահը, ութ տարի շարունակ մենք փորձել ենք բանակցությունների միջոցով մղել մեր արևմտյան գործընկերներին՝ Կիևին ստիպելու հրաժարվել Դոնբասում իր ժողովրդին սպանելու պրակտիկայից և գնալ Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
«Մեզ դա դուր չի գալիս, մենք մեզ վտանգված ենք զգում և չենք կարող աչք փակել դրա վրա։ Հարցին՝ ինչո՞ւ եք դա անում, պատասխան չկար, և մենք ուղղակի փաստի առաջ կանգնեցինք»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
«Մենք պահանջներ ենք ձևակերպել, դրանք փոխանցվել են ուկրաինական կողմին։ Հուսանք՝ կստանանք այն պատասխանը, ինչ մեզ պետք է, և այդ ժամանակ ամեն ինչ կավարտվի»,- ասել է Պեսկովը։