Ռուսաստանում արգելափակել են Instagram-ը
ԱշխարհՌոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Instagram սոցիալական ցանցի մուտքը՝ ամերիկյան Meta (նախկին Facebook) ընկերության որոշման պատճառով, ըստ որի` թույլատրվում է հարթակում ռուսների նկատմամբ բռնություն գործադրելու կոչերով գրառումներ հրապարակել։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։
«Հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պահանջը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում կսահմանափակվի Instagram սոցիալական ցանցի մուտքը (պատկանում է Meta Platforms, Inc.-ին)»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրեմլը խոստացել է կտրուկ միջոցներ ձեռնարկել, եթե Facebook և Instagram սոցիալական ցանցերը չարգելափակեն ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնության կոչերը։