Շոյգուն և Աքարը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։ .
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։
«Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել ուկրաինական քաղաքներից մարդասիրական միջանցքներով Թուրքիայի քաղաքացիների տարհանման հետ կապված հարցերին», - հավելել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։