Եթե մենք կռվենք Ուկրաինայում, երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի. Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում չի պատերազմի Ռուսաստանի դեմ, քանի որ դա կսպառնար երրորդ համաշխարհային պատերազմով, գրում է Коммерсант-ը։
«Մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը և կշարունակենք մոբիլիզացնել մեր դաշնակիցներին։ Բայց մենք Ուկրաինայում չենք կռվի Ռուսաստանի դեմ: Պետք է խուսափել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումից, քանի որ դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմ: Սա մի բան է, որից մենք պետք է ամեն գնով խուսափենք»,- ասել է Բայդենը ճեպազրույցում։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ծանր գին կվճարի, եթե քիմիական զենք օգտագործի:
«Մոսկվան մեծ գին կվճարի, եթե ռուս զինվորականները քիմիական զենք օգտագործեն Ուկրաինայում»,- ասել է նա: