ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Մակրոն
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
«Մենք պատրաստ ենք նոր պատժամիջոցների մասին որոշում կայացնել։ Սահմանափակումների բոլոր տարբերակները սեղանին են»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին կշարունակի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ուղին։ Նրա խոսքով՝ Եվրոպան նպատակ ունի վերականգնել խաղաղությունն Ուկրաինայում, որը պետք է սկսվի հրադադարից և ռուսական զորքերի` ուկրաինական տարածքից դուրսբերումից։