Բելառուսի ՊՆ-ն հերքում է ուկրաինական կողմի տեղեկությունը, ըստ որի՝ ՌԴ-ն սադրանք է պատրաստում ընդդեմ Բելառուսի
ԱշխարհԲելառուսի տարածքում հնարավոր հարվածների մասին տարածված տեղեկատվությունը հերթական սադրանքն է և բելառուսական հասարակությանը ցնցելու փորձ։ Այս մասին ուրբաթ՝ մարտի 11-ին, հայտնել է BelTA-ն՝ հղում անելով Բելառուսի Հանրապետության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իննա Գորբաչովային։
«Պաշտպանության նախարարությունը միանշանակ հայտարարում է, որ բելառուսական գյուղի վրա հրթիռային հարձակման մասին տեղեկությունը բացարձակ անհեթեթություն է»,- ասել է Գորբաչովան։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հանդես էր եկել գրառմամբ՝ դիմելով Բելառուսի ժողովրդին եւ հայտնելով, որ, «ըստ ուկրաինական կողմի հավաստի տեղեկության, ՌԴ-ն սադրանք է պատրաստում ընդդեմ Բելառուսի, մասնավորապես՝ պատրաստվում է հարված հասցնել Բելառուսի մի շարք բնակավայրերի, որոնք գտնվում են ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ»։