Պուտինը Շոլցին և Մակրոնին կոչ է արել ազդել Կիևի վրա
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրանց ազդել Կիևի վրա։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Երկրի ղեկավարը Մակրոնին և Շոլցին կոչ է արել ազդել Ուկրաինայի իշխանությունների վրա, որպեսզի դադարեցվի Կիևի ուժայինների հանցավոր գործունեությունը, որոնք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
Պուտինը բացատրել է, որ Ուկրաինայում զինվորականները արտադատական սպանություններ են իրականացրել այլախոհների նկատմամբ՝ պատանդ վերցնելով խաղաղ բնակիչներին և օգտագործել նրանց որպես կենդանի վահան։ Կիևը նաև ծանր զինատեսակներ է տեղադրում հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների և բնակելի թաղամասերի մոտ։