Ուկրաինայում ադրբեջանցի գործարար է ձերբակալվել
ԱշխարհՈւկրաինայի Անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումը Ուկրաինայի արևմտյան Անդրկարպատյան մարզում ձերբակալել է ադրբեջանցի գործարար Վագիֆ Ալիևին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում անելով Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկուն։
«Ժողովրդական պատգամավոր Դուբինսկին հայտնում է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանումը Անդրկարպատիայում ձերբակալել է գործարար Վագիֆ Ալիևին։ Պատճառներն անհայտ են»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ Ալիևը օլիգարխ Ֆիրտաշի և «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Կյանքի համար» կուսակցության պատգամավոր Վադիմ Ստոլարի գործընկերն է։ Վագիֆ Ալիևը, իբր, կարող է ունենալ ռուսական անձնագիր, հավելում է գործակալությունը։