Զելենսկին պատմել է Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքի մասին
ԱշխարհՈւկրաինայի հետ խաղաղ բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչներն այլևս չեն շփվում բացառապես վերջնագրերով, ինչպես դա եղել է պատերազմի սկզբում։ Այնուամենայնիվ, Արևմուտքը կարող է ավելի շատ ներգրավվել բանակցային գործընթացում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում։
«Այժմ նրանք սկսել են խոսել, այլ ոչ միայն վերջնագրեր նետել»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է, որ, իր կարծիքով, սա «սկզբունքորեն այլ մոտեցում է, և այդպես էլ պետք է լինի»։
Զելենսկին քննադատել է Արևմուտքի դիրքորոշումը ուկրաինա-ռուսաստան բանակցությունների վերաբերյալ. «Ես կարծում եմ, որ մեր արևմտյան գործընկերներն ու առաջնորդները դեռ բավականաչափ ներգրավված չեն դրանցում»։
Նա հավելել է, որ այժմ խոսում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, քանի որ «իրենք այլևս չեն կարողանա պարզապես վստահել Ռուսաստանին Ուկրաինայում նման արյունալի պատերազմից հետո»։
«Բացի Ռուսաստանի Դաշնությունից, մյուսներն էլ պետք է անվտանգության նման երաշխիքներ առաջարկեն Ուկրաինային»,- ընդգծել է նախագահը` հավելելով, որ ուկրաինական կողմը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների որոշ կետեր հաղորդում է արևմտյան գործընկերներին։
Զելենսկին ասել է, որ «իրենց (Արևմուտքի) կողմից ազդանշանները վատ չեն մեր առաջարկների վերաբերյալ»։
«Կտեսնենք»,- եզրափակել է նա։