Բրիտանիա մուտք գործելու համար փախստականների մեծամասնությունը կարող է ցույց տալ միայն Ուկրաինայի անձնագիրը
ԱշխարհՄարտի 15-ից սկսած Ուկրաինայից փախստականների մեծամասնությանը Միացյալ Թագավորություն մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի միայն ցույց տալ անձնագիրը։ Այս մասին Sky News-ին ասել է Մեծ Բրիտանիայի բնակարանների, համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով պետքարտուղար Մայքլ Գովը:
«Ավելի քան 3000 վիզա արդեն տրվել է ուկրաինացի փախստականներին, սակայն իրավիճակը պետք է էլ ավելի փոխվի մարտի 15-ից»,- ասել է Գովը։ Այս մասին հայտնում է ուկրաինական news.liga.net լրատվականը։
«Մարդկանց մեծամասնությունն ընդհանրապես կարիք չի ունենա վիզաների համար դիմելու... Վիզայի դիմումի կենտրոնները կընդունեն ուկրաինական անձնագրերը», - հավելել է Գովը: