PayPal-ը մարտի 18-ից կարգելափակի ռուսաստանցիների էլեկտրոնային դրամապանակները
Աշխարհ
Միջազգային PayPal վճարային համակարգը, որը ամսվա սկզբին հայտարարեց Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին, մարտի 18-ին կարգելափակի ռուսաստանցիների բոլոր էլեկտրոնային դրամապանակները։ Այս մասին տեղեկանում ենք Spletnik.ru լրատվականից։
«Վերջին իրադարձությունների պատճառով մենք որոշել ենք դադարեցնել մեր ծառայությունները Ռուսաստանում վճարումներ ուղարկելու և ստանալու համար: Ներկայումս մենք պահպանում ենք դուրսբերման գործառույթը: Ծառայության հետագա հնարավոր խափանումները նվազագույնի հասցնելու համար խնդրում ենք ձեզ հանել մնացորդը ձեր հաշվից մինչև 2022 թվականի մարտի 18-ը,» -ասվում է ծառայության կայքում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է