Բլինկենը Կուլեբայի հետ քննարկել Է հակամարտությունն ավարտելու դիվանագիտական հնարավորությունները
ԱշխարհԱՄՆ-ի պետխքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով զրուցել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելով դիվանագիտական ջանքերը, որոնք նպատակաուղղված են հակամարտության ավարտմանը: Մարտի 13-ին այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը:
«Այսօր ԱՄՆ-ի պետական քարտուղարը (…) հեռախոսով զրուցել Է Ուկրանայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որպեսզի հայտնի մշտական աջակցությունն Ուկրաինայի ժողովրդին եւ կառավարությանը եւ դատապարտի Ռուսաստանի Դաշնության շարունակվող հարձակումներն Ուկրաինայի քաղաքների վրա, որոնց հետեւանքով ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձինք են զոհվում»,- ասված Է Պետդեպարտամենտի տարածած մամուլի տեղեկագրում: Այնտեղ ընդգծված Է, որ կողմերը քննարկել են դիվանագիտական ջանքերը, որոնք թույլ կտան դադարեցնել հակամարտությունն Ոկրաինայում:
Մարտի 13-ին ավելի վաղ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Ուկրաինային օտարերկրյա ռազմական օգնության գործընթացի ամենաանհետաձգելի հարցն Է համարում կործանիչների տրամադրումը Կիեւին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել Է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքինիշխանության ճանաչման մասին:
Փետրվարի 24-ին նա հայտնել Է ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ գերճշգրիտ միջոցներով շարքից հանվում Է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: