Լատվիան ցանկություն է հայտնել, որպեսզի իր ավիաբազայում թուրքական Բայրաքթարներ լինեն
ԱշխարհԼատվիան ցանկանում է, որ Թուրքիան 3-6 ամիս ժամկետով իր ավիաբազաներում տեղակայի Bayraktar TB2 անօդաչու սարքերը։ Այս մասին հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը, մեջբերում է Türkiye-ն։
«Մենք շատ ուրախ կլինենք, եթե Թուրքիան մի քանի ամսով տեղակայի Bayraktar TB2-ը Լատվիայում: Եթե դրանք տեղակայվեին մեր ավիաբազաներում 3-6 ամսով, մենք կարող էինք դրանք փորձարկել և օգտագործել դիտորդական առաքելությունների համար: Սա շատ ողջունելի աջակցություն կլինի», - ասել է Պաբրիկսը։