Իլոն Մասկը մենամարտի է հրավիրել Պուտինին
Աշխարհ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարտահրավեր է նետում, որում խաղադրույքը լինելու է Ուկրաինան։
«Ես մարտահրավեր եմ նետում Վլադիմիր Պուտինին: Ես ու նա: Խաղադրույքը Ուկրաինան է»,- գրել է Մասկը՝ հաղորդագրությանը կցելով Կրեմլի օգտահաշիվը։
Միևնույն ժամանակ Մասկը ռուսերենով հավելել է. «Համաձա՞յն եք այս մենամարտին»։
Օգտատերերից մեկի հարցին իր գրառման մասին՝ ամերիկացի միլիարդատերը պատասխանել է, որ ինքը «միանգամայն լուրջ է» և «պատիվ կլիներ», եթե Պուտինը ընդուներ մարտահրավերը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ