ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր է համարում միջուկային հակամարտության հեռանկարը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գնահատել է աշխարհում միջուկային հակամարտության հեռանկարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ միջուկային հակամարտության հեռանկարը «վերադարձել է հնարավորի տիրույթ»։
Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել պահպանել միջուկային օբյեկտների անվտանգությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը հակառուսական պատժամիջոցների այլընտրանքների մասին, ասել էր, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է լինել միայն միջուկային։
Մինչ այդ ամերիկացի առաջնորդը «երրորդ համաշխարհային պատերազմն» անվանել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների այլընտրանք։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է