Էրդողանը հայտարարել է և՛ Զելենսկու, և՛ Պուտինի հետ բարեկամությունը պահպանելու անհրաժեշտության մասին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ երկիրը պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է պահպանենք մեր բարեկամությունը ինչպես պարոն (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու, այնպես էլ պարոն (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ։ Պատժամիջոցների մասով մենք արեցինք այն, ինչ անհրաժեշտ էր ՄԱԿ-ի կանոնների շրջանակներում։ Եվ մենք Ուկրաինայի համար արել ենք այն, ինչ չեն արել ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները՝ չնայած Ռուսաստանին»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ։