Ուկրաինայում քրգործ է հարուցվել Զախարովայի և ՌԴ ռազմական ղեկավարության ներկայացուցիչների դեմ
ԱշխարհՈւկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտարարել է, որ քրեական գործ է հարուցվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինի և ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի նկատմամբ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ մենք այս գործով ունենք Ռուսաստանի Դաշնության 65 կասկածյալ պաշտոնյաներ և զինվորական ղեկավարներ»,- ասել է գլխավոր դատախազը։