ԱՄՆ-ը նախազգուշացրել է Չինաստանին հակառուսական պատժամիջոցների խախտման հետևանքների մասին
ԱշխարհՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Չինաստանը կբախվի հետեւանքների, եթե Պեկինը խախտի հակառուսական պատժամիջոցները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ պատրաստվում մանրամասնել այդ հետեւանքները։ Եթե նրանք (Չինաստանը - խմբ) տրամադրեն [Ռուսաստանին] ռազմական կամ այլ օգնություն, ինչը, իհարկե, խախտում է պատժամիջոցները կամ աջակցում է [Ռուսաստանի] ռազմական ջանքերին, ապա դա կհանգեցնի զգալի հետեւանքների»,- ասել է նա:
ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է Ռուսաստան նկատմամբ Չինաստանի քայլերին։