Ուկրաինայում զոհվել է ռուսական բանակի ազգությամբ հայ զինծառայող
ԱշխարհՈւկրաինայում զոհվել է ռուսական բանակի ազգությամբ հայ զինծառայող։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
19-ամյա Դավիթ Հարությունյանը ՌԴ զինված ուժերում ծառայում էր պայմանագրային հիմունքներով։ Ավտորաշասյունը, որի կազմում է եղել նաև Դավիթը, ընկել է հրետանային ռմբակոծության տակ։
Ըստ լրատվամիջոցների՝ Դավիթը վիրավոր ընկերոջը մեքենայից հանելուց և թաքստոց տեղափոխելուց հետո, ստացել է մի քանի մահացու բեկորային վիրավորում։
Շարքային Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։