ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Խորվաթիայում կործանված ԱԹՍ-ի մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Խորվաթիայում կործանված անօդաչու թռչող սարքը զինված չի եղել որեւէ զենքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կիրակի օրը ես խոսեցի (Խորվաթիայի, Անդրեյ) Պլենկովիչի հետ, մենք միասին աշխատում ենք բոլոր փաստերը պարզելու համար։ Սակայն նախնական տվյալներն ու տեղեկությունները, որ մենք ունենք, ցույց են տալիս, որ դա ոչ գրոհային անօդաչու թռչող սարք է եղել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Մինչ այս, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո ընդգծել էր ՀՕՊ ազգային համակարգի անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ