Ռուսաստանը դուրս է գալիս Եվրախորհրդից. Պետդումայի փոխխոսնակ
ԱշխարհՌուսաստանի՝ Եվրախորհրդից դուրս գալու որոշումը կայացվել է: Այս մասին իր Telegram-ում հայտնել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը։
Նրա խոսքով՝ կազմակերպության գլխավոր քարտուղարին է հանձնվել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը։
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից, դա կշռադատված եւ մտածված որոշում է։
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Եվրախորհրդից դուրս գալով՝ Ռուսաստանը ստիպված կլինի չեղյալ հայտարարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
«Եվրախորհրդից դուրս գալով Ռուսաստանը ստիպված կլինի չեղարկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- գրել է քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքները երաշխավորվելու են «բոլոր միջոցներով և անվերապահորեն»։