Բայդենը Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանումը համարում է էսկալացիոն քայլ. Փսակի
ԱշխարհՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լավ քայլ չի համարում Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ճիշտ է նաև, որ նախագահը պետք է որոշումները դիտարկի մեր ազգային անվտանգության և համաշխարհային անվտանգության շահերի պրիզմայով: Եվ նա շարունակում է համարել, որ ոչ թռիչքային գոտի ստեղծելը կլինի էսկալացիոն քայլ, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի դեմ պատերազմի», - ասել է Բայդենի վարչակազմի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը հասկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մտահոգությունները։ Սակայն Փսակին ընդգծել է` քիչ հավանական է, որ «հիմա Կապիտոլիումի բլրի վրա դրան կողմ լինեն շատերը»։