Երևանում Mitsubishi Colt-ը «Էլ Գարդեն» ռեստորանից «Դալմա Գարդեն Մոլ» տանող ճանապարհին կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Արթուր Ս.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրից դեպի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ