Ուկրաինացի հաղորդավարը եթերում կոչ է արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ
ԱշխարհՀաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը ուկրաինական հեռուստաալիքի եթերում կոչ է արել սպանել ռուս երեխաներին և ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Թույլ տվեք մեջբերել Ադոլֆ Էյխմանի խոսքերը, ով ասում էր, որ ազգը ոչնչացնելու համար պետք է երեխաներին ոչնչացնել»,- ասել է նա «24» ալիքի եթերում։
Շարաֆմալը հավելել է, որ Ուկրաինային այժմ հաղթանակ է պետք, ոչ թե խաղաղություն։
«Եվ եթե դրա համար մենք պետք է մորթենք ձեր բոլոր ընտանիքները, ես կլինեմ առաջիններից մեկը, ով կանի դա: Ես հավատարիմ եմ Ադոլֆ Էյխմանի վարդապետությանը և կանեմ իմ ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի և՛ դուք, և՛ ձեր երեխաները երբեք չապրեն այս երկրի վրա», - ասել է հաղորդավարը:
Եվրոպացի քաղաքական գործիչները բազմիցս աննշան են անվանել Ուկրաինայում նացիզմի սպառնալիքը՝ չպատասխանելով Մոսկվայի այն հայտարարություններին, թե Ուկրաինայում և Բալթյան երկրներում տեղական իշխանությունների հավանությամբ նեոնացիստական գաղափարների բացահայտ քարոզչություն է իրականացվում։