Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարը կոչ է արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ
ԱշխարհՈւկրաինական հեռուստաալիքի հաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը եթերում մեջբերել է նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի՝ երեխաների ոչնչացման մասին խոսքերը և ընդգծել, որ հավատարիմ է մնում նրան։ Բացի վիրավորանքներից, լրագրողը նաև ռուսներին և նրանց ընտանիքներին սպանելու ուղիղ սպառնալիքներ է հնչեցրել ։
«Մեզ հաղթանակ է պետք. եթե դրա համար մենք պետք է վերացնենք ձեր բոլորի ընտանիքները, ես կլինեմ առաջիններից մեկը, ով կանի դա: Փա՛ռք ազգին։ Մենք հուսով ենք, որ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին Ռուսաստանը և ռուսներն են, այլևս երբեք չեն մնա այս երկրի վրա»,- ասել է նա եթերում:
Ավելի ուշ Շարաֆմալը ներողություն է խնդրել իր խոսքերի համար,-ասվում է RTrussia տելեգրամյան հարթակում։