Պուտինի հրամանով՝ Ալեքսեյ Դվինյանինն ազատվել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնից
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսեյ Դվինյանինին Աբխազիայում ՌԴ դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
«Դվինյանին Ալեքսեյ Արկադևիչին ազատել Աբխազիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»,- ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերի կեսերին Դվինյանինն ավարտել է իր աշխատանքը և վերադարձել Մոսկվա։
Դվինյանինը Աբխազիայի հանրապետությունում Ռուսաստանի երկրորդ դեսպանն է։ Նա դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2018 թվականից։
Նախարար-խորհրդական Մաքսիմ Լիտվինովը դեկտեմբերին նշանակվել է Աբխազիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար։