Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Habertürk-ի փոխանցմամբ՝ այս մասին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Նշվում է, որ Պուտինին զանգահարելուց առաջ Էրդողանը զրուցել է նաև իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։
Չավուշօղլուն ևս մեկ անգամ հաստատել է Պուտինի և Զելենսկու հանդիպումն ընդունելու Անկարայի պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ «նման հանդիպման պահը հասունացել է»։
«Մենք ուրախ կլինենք այս հանդիպումն անցկացնել Թուրքիայում»,- ասել է Չավուշօղլուն։
Ամփոփելով Մոսկվա, այնուհետև Լվով կատարած այցի արդյունքները՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ հստակություն չկա, սակայն հրադադարի հույս կա։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)